Լ.Բարսեղյանի հարցազրույցը Ֆակտոր ՀԸ-ին Երեւանի ավագանու անդամների լիազորությունների դադարեցման մասին

Հարցազրույցն այն մասին է, որ Երեւանի ավագանին առանց իրավական պատշաճ հիմավորումների որոշել դադարեցնել ավագանու մի քանի անդամի լիազորությունները:

Թեպետ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է անհարգելի բացակայությունների որոշակի ծավալի դեպքում դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները, սակայն օրենքը կամ ավագանու կանոնակարգը չի սահմանում, թե որ բացակայություններն են հարգելի եւ որոնք են անհարգելի: Դրան հակառակ ԱԺ պատգամավորի բացակայությունների հարգելի դեպքերի նկարագիրը հստակ ներկայացված է «ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի» 156-րդ հոդվածում: Այսինքն ԱԺ պատգամավորի բացակայության հարգելի կամ անհարգելի լինելը հեշտությամբ եւ աներկբայորեն որոշվում է օրենքի այդ դրույթով: Իսկ Երեւանի ավագանու անդամի բացակայության որակի նկարագրի բացակայության դեպքում, երբ ավագանին որոշում է դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները, փաստացի ինքնիրավչություն է կատարում, ինչը խորացնում է քաղաքական ճգնաժամը Երեւանի ավագանու գործում:

Հետեւանքներից կաորղ են լինել լիազորություններից զրկված ավագանու անդամների հայցերը դատարան, որոշման վերացումը կամ կասեցումը մինչեւ վերջնական որոշում կայացնելը, իսկ այս վեճի շուրջ կրքերը կարող են բորբոքվել բազմաթիվ սցենարներով:

Հաղորդումից հետո պարզվեց, որ Երեւանի ավագանինն 34 քվեով զրկել է լիազորություններից ավագանու 3 անդամի, այդ թվում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: ՔՊԿ եւ «Հանրապետություն» կուսակցության խմբակցություններին այս հարցով միացել են «Հանրային ձայն» կուսակցության խմբակցության 2 անդամ: