Արմավիր համայնքում 1806 երեխա մանկապարտեզ չի հաճախում, մի մասը տարիներով սպասում է հերթերում

Խոսում ենք այն մասին, թե Արմավիր համայնքում նախադպրոցական կրթությունը ինչքանո՞վ է հասանելի բնակավայրերում ապրող երեխաների համար: Համայնքի 2-6 տարեկան երեխաների մոտ 54 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում: Համայնքում նախադպրոցական տարիքի 3421 երեխա է հաշվառված, նրանցից ՀՈԱԿ մանկապարտեզ հաճախում է 1380-ը, 213-ը հերթում են սպասում, 1593-ն էլ հերթերում չկան ու մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից զրկված են: Հերթագրումով խնդիրն Արմավիրում լուծում չի ստանում, մինչև երեխայի հերթն հասնում է, արդեն դառնում է դպրոցահասակ:

Հաղորդման բանախոսներն են՝ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, Արմավիր խոշորացված համայնքի Խանջյան բնակավայրի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանը, Հանրային ռադիոյի և «Ասպարեզ.ամ» կայքի լրագրող, թղթակից Սաթիկ Իսահակյանը:

Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: