«Նախակրթության խնդիրները երբևէ առաջնային չեն դիտարկել». քննարկում Գավառում

Խոսում ենք այն մասին, թե խոշորացումից հետո ինչպիսի՞ն է նախակրթարանների կարիքը Գավառ համայնքում, եղած խնդիրներին լուծում տալու վերաբերյալ ի՞նչ պատկերացում ունեն բանախոսները: Նախադպրոցական կրթության ոլորտն անտեսված է, անհրաժեշտ է, որ պետությունը խրախուսի ՏԻՄ-երին՝ այս ոլորտին ուշադրություն դարձնելու համար. կրթության փորձագետների առաջարկությունն է:

Հաղորդման բանախոսներն են՝ Կրթության ոլորտի փորձագետներ Սերոբ Խաչատրյանն ու Ատոմ Մխիթարյանը, Կարմիր գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի դաստիարակչուհի Սիրուշ Սաֆարյանը, Գավառի ավագանու անդամ Նաիրա Խանդանյանը:

Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: