Գեղարքունիքի մարզի 24 բնակավայրում ո՛չ մանկապարտեզ կա, ո՛չ նախակրթարան

Քննարկումն այն մասին է, թե որքանով է հասանելի նախադպրոցական կրթությունը Գեղարքունիքի մարզի համայնքներում ապրող երեխաներին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այս խնդիրն իր դիտակետում է պահել 15 և ավելի տարիներ: Փորձագետներն ուշագրավ վիճակագրություն են բերում այն մասին, թե նախադպրոցական հաստատություններն Հայաստանում որքան են պակասել վերջին 30 տարիների ընթացքում: Գեղարքունիքի մարզի քանի՞ բնակավայրում երեխաները մանկապարտեզի հերթի են սպասում:

Հաղորդման բանախոսներն են՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության բաժնի պետ Կարեն Զազյանը, Գավառի համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Հասմիկ Եսայանը, կրթության ոլորտի փորձագետներ Սերոբ Խաչատրյանն ու Ատոմ Մխիթարյանը:

Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան։
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: