Մանկահասակ երեխաներ ունեցող գյումրեցի երիտասարդ ընտանիքն ապրում է Անտառավան 5-րդ թաղամասում տեղադրված մետաղյա տնակում՝ վարձով։ Առողջական խնդիրների պատճառով ամուսինները չեն դժվարանում են հարմար աշխատանք գտնել։ Արդեն մի քանի ամիս է չեն կարողանում ոչ միայն տնակի վարձը տալ, այլև մթերային խանութներում կուտակված պարտքերը փակել։ Օրվա հացը հայթայթելն է դարձել օրախնդիր, բայց ամենադժվարը մի քանի ամսական փոքրիկի համար կաթնախառնուրդ ձեռք բերելն է։ Հիմա ընտանիքն ունի օգնության կարիք։ Ընտանիքի բնակարանային խնդիրների ու կենցաղային հոգսերի մասին է ներկայացվող տեսանյութը։
Թողարկումը պատրաստեցին.
Լրագրող, հարցազրուցավար՝ Մարինե Դերբինյան
Նկարահանող օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Մոնտաժող՝ Արամ Խաչատրյան
Խմբագիր՝ Լեւոն Բարսեղյան