Քննարկում ենք Ամասիայի բնակավայրերում ապրող կանանց հիմնախնդիրները: Ամասիան Շիրակի մարզի համեմատաբար աղքատ համարվող համայնքներից է, որտեղ խնդիրները շատ են, որոշ բնակավայրերում կենսապահովման տարրական պայմաններ անգամ չկան:
Ինչ ծրագրեր են իրականացվում Ամասիայի գյուղերում և ինչու է արտագաղթը մեծ չափերի հասել:
Հաղորդման հյուրերն են՝ Շաղիկ գյուղի բնակիչ, դպրոցի միակ ուսուցչուհի Մարգարիտ Բեգինյանը
Գառնառիճ գյուղի բնակիչ, Ամասիա խոշորացված համայնքի ավագանու անդամ Նաիրա Աբրահամյանը
եւ Արեգնադեմ գյուղի նախկին ղեկավար, Ամասիայի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական համակարգող Աղունիկ Հազրյանը:
Հաղորդման հեղինակ՝ Կարինե Կազարովա
Պրոդյուսեր՝ Լեւոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Խորհրդատու՝ Արթուր Պապյան
Հաղորդման ստեղծագործական խումբը շնորհակալություն է հայտնում Շաղիկ գյուղի դպրոցի տնօրեն Արման Ղուկասյանին՝ հաղորդման կազմակերպմանն աջակցելու համար:
Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: