«Արհմիությունների աշխատանքի արդյունավետությունը Հայաստանում» հաղորդման հյուրերն են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, «Կրթություն եւ համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը, «Սոցիոսկոպ» ՀԿ ծրագրերի ղեկավար, հետազոտող, իրավապաշտպան Նվարդ Մարգարյանը: Քննարկում են Հայաստանում, արհմիությունների աշխատանքի հաջողությունները, ձախողումները, հեռանկարները եւ հնարավորությունները:
Հաղորդաշարի նկարահանումները իրականացնում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան»-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: