Քննարկում ենք Ամասիայի բնակավայրերում ապրող կանանց հիմնախնդիրները, Ամասիան Շիրակի մարզի համեմատաբար աղքատ համարվող համայնքներից է, որտեղ բնակչության 50 տոկոսից ավելին գործազուրկ է, բնակավայրերի զարգացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ չեն տարվում:
Ինչ ծրագրեր են իրականացվում Ամասիայի գյուղերում և ինչո՞ւ է արտագաղթը մեծ չափերի հասել:
Հաղորդման հյուրերն են՝ Հողմիկ գյուղի բնակիչ, «Հողմիկ» հասարակության զարգացման բազմագործառույթ կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Շուշան Վարդանյանը, Գտաշեն գյուղի բնակիչ, Գտաշենի մանկապարտեզի դաստիարակ Մոնիկա Մանասյանը, Ջրաձոր գյուղի բնակիչ, գյուղի գրադարանավարուհի Սիրանուշ Սիմոնյանը
եւ Ամասիայի համայնքապետարանի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Անահիտ Մարկոսյանը:
Հաղորդման հեղինակ՝ Կարինե Կազարովա
Պրոդյուսեր՝ Լեւոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Խորհրդատու՝ Արթուր Պապյան
Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: