Գյումրիում տեղական տուրքերից 6-ի հավաքագրման մոնիտորինգը ի՞նչ է բացահայտել. Հաղորդում-1

Սույն հեռուստահաղորդումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, եւ այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության եւ Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները:

Հաղորդման ընթացքում քննարկվում են Գյումրիում տնտեսավարողների վճարած տեղական տուրքերից 6-ի մոնիտորինգի արդյունքները եւ հետեւությունները: Մոնիտորինգի շրջանակներում համայնքի ղեկավարից ստացվել են այդ վեց տուրքերի (ալկոհոլային եւ ծխախոտային ապրանքների վաճառք, սննդի օբյեկտի աշխատանք, արտաքին գովազդի տեղադրում եւ այլն) գանձման տվյալները (որ սուբյետը ինչ գործունեության համար ինչ տուրքեր է վճարում), ապա դաշտային հետազոտությամբ բացահայտվել են, թե իրականում քանի սուբյեկտ կա, որոնք պետք է վճարեն կամ վճարեին այդ տուրքերը: Մոնիտորինգի հիման վրա կազմվել է զեկույց, այն քննարկվել է համայնքապետարանի աշխատակիցների հետ, ապա համայնքապետարանին է ներկայացվել դիտարկված տարածքում փաստացի գործող տնտեսավորողների ցուցակները, այն ակնկալիքով, որ համայնքապետարանը կլրամշակի իր տուրքեր վճարողների ցուցակները եւ դրանք կգանձի իրական եւ ոչ թե մասնակի ծավալով:

Նման մոնիտորինգ Հայաստանում իրականացվում է առաջին անգամ եւ այս փորձը կարող է օգտակար լինել մյուս խոշոր բնակավայրերում նույնպես:

Փորձին ավելի մանրամասն ծանոթանալու եւ խորհրդատվության համար կարելի է դիմել ծրագրի ղեկավարին՝ Ժուռնալւիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին. հեռախոս 091821363, [email protected]