Վայոց Ձորի մարզում ավելի քան 450 երեխա մանկապարտեզ չի հաճախում՝ դրանց անհասանելիության պատճառով

Քննարկում ենք, թե Վայոց Ձորի մարզում նախադպրոցական կրթությունը արդյո՞ք հիմնախնդիր է, մարզի համայնքներում ինչքանո՞վ են հասանելի մանկապարտեզները երեխաներին: Ո՞րն է խնդիրը, մանկապարտեզների բացակայությո՞ւնը, թե՞ ծնողների՝ երեխաներին մանկապարտեզ չտանելու հանգամանքը: Ի՞նչ աշխատանքներ է տանում Վայոց Ձորի մարզպետարանը խնդրին լուծում տալու ուղղությամբ:

Հաղորդման բանախոսներն են՝ Վայոց Ձորի մարզպետի խորհրդական՝ Սամվել Ոսկանյանը, Վայքի համայնքի ղեկավարի խորհրդական Նինել Մկրտչյանը:

Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: