Սյունիքի մարզի 80 բնակավայրում մանկապարտեզ չկա

Քննարկում ենք այն, թե որքանով է հասանելի նախադպրոցական կրթությունը Սյունիքի մարզի համայնքներում ապրող երեխաներին: Սյունիքի մարզի 139 բնակավայրերից 80-ում մանկապարտեզ չի գործում, 3-6 տարեկան ավելի քան 5000 երեխա է հաշվառված մարզում, նրանցից 343-ը, այսինքն 6,6 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում: Ինչո՞ւ:

Հաղորդման բանախոսներն են՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Սիմոնյանը, Քաջարանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի պետ Գայանե Համազասպյանը։

Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան։
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: