Հաղորդման հյուրերն են՝
Մեղրաշատի բնակիչ, «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Արմինե Ադամյանը,
Գտաշեն բնակավայրի բնակիչ, գյուղի դպրոցի ուսուցչուհի Հերիքնազ Էգնատոսյանը
եւ Ամասիայի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Արմինե Խասիկյանը:
Քննարկում ենք Ամասիայի բնակավայրերում ապրող կանանց հիմնախնդիրները, Ամասիան Շիրակի մարզի համեմատաբար աղքատ համարվող համայնքներից է, որտեղ չկան անգամ ամենատարրական պայմանները: Ինչ ծրագրեր են իրականացվում Ամասիայի գյուղերում և ինչու է արտագաղթը մեծ չափերի հասել:
Հաղորդման հեղինակ՝ Կարինե Կազարովա
Պրոդյուսեր՝ Լեւոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Խորհրդատու՝ Արթուր Պապյան
Հաղորդման ստեղծագործական խումբը շնորհակալություն է հայտնում Մեղրաշատ գյուղի բնակիչներ Ալիսա և Արկադի Խաչատրյաններին՝ հաղորդման կազմակերպմանն աջակցելու համար:
Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: