Շիրակի մարզի մսագործների եւ մսավաճառների հերթական բողոքը Շիրակի մարզպետարանի առաջ

22 դեկտեմբերի, 2023 թ.

Շիրակի մարզի մսագործներն ու մսավաճառները հերթական անգամ էին եկել բողոքով Շիրակի մարզպետարան: Բողոքի էությունը հետեւյալն է: Պետությունը ընդունել է մսամթերքի անվտանգության համար կարգավարող նորմեր, ինչը հասկանալի եւ բնական է, եւ ինչը ենթադրում է, որ ՀՀ տարածքում վաճառվող մսամթերթը պիտի լինի ստուգված: Իսկ դրա լավագույն եղանակը լիցենզավորված սպանդանոցային մորթն է: Բայց պարզվում է մի քանի մարզերում սպանդանոցները եզակի են, բնակավայրերից հեռու են մինչեւ 80-90 կմ, իսկ Վայոց Ձորի մարզում հանրային ծառայություն մատուցող սպանդանոցներ ընդհանրապես չկան, կան միայն ներտնտեսային սպանդանոցներ, սեփական կարչիքների համար: Սննդի տեսչության հանրության կապերի հետ պատասխանատուն ասում է՝ թող տանեն մյուս մարզերում մորթեն, ետ բերեն միսը:

Տարբեր հաշվարկներով 80-120 կմ հեռավորությամբ սպանդանոց մորթի ենթակա անասունը հասցնելը, այնտեղ մորթել տալն ու վերադարձնելը, 1 կգ մսի գինը թանկացնելու է 500-1500 դրամ՝ կախված մորթի ենթակա անասունի քանակի: Շիրակի մարզի մսագործները եւ մսավաճառները պահանջում են կամ մոտակայքում գործող սպանդանոցներ (գոնե մինչեւ 15-20 կմ հեռավորությամբ), կամ շարունակելու են իրենց անհատական սպանդանոցային չլիցենզովորված գործունեությունը, իսկ դրան հետեւելու են տեսչության եւ ոստիկանության ռեյդները, վեճերը, աղմուկը, բողոքի ցույցերը եւ այլն: Պետական պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե կան 4-5 սպանդանոցներ Շիրակի մարզում, սակայն դա սուտ է, կա մեկը գործող՝ Հայկաձոր գյուղում, մարզի ծայր հարավ-արեւմուտքում, որը մեկ կամ մի քանի անասունի համար մեքենա չի ուղարկում հեռավոր բնակավայրեր, ուղարկելիս էլ, այնպիսի վճար է պահանջում, որ մորթը դառնում է ոչ շահեկան:

Մսագործները համարում են, որ, եթե մասնավոր ներդրողները չեն կամենում սպանդանոցներ հիմնել մարդաշատ բնակավայրերի հարեւանությամբ, պետոթյունը պարտավոր է ինքը ստեղծել այդպիսիք եւ ոչ թե ստիպել մսագործներին՝ կատարել փոխադրման ծախսերը եւ թանկացնել մսի գինը 20-60 տոկոսով:

__________________________________________________________________________________________
Գրեք ձեր կարծիքներն ու առաջարկությունները հաղորդումների մասին: Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք հաղորդումը, կարող է օգտակար լինել:

Հեղինակի հարղորդաշարերի արտադրությանն օժանդակելու համար կարող եք նվիրատվությունները կատարել հետեւյալ հաշվեհամարին կամ քարտին.

Հաշվեհամարին.
⦁ ՀՀ դրամ. 1570 0231 4472 0600 Լեւոն Բարսեղյան

Բանկային քարտին.
⦁ 4083 0700 1006 5410 (LEVON BARSEGHYAN) Ամերիաբանկ
⦁ 5406 6100 0004 5281 (LEVON BARSEGHYAN), Ինեկոբանկ

Հետեւեք հեղինակի էջերին.

http://www.facebook.com/levon.barseghyan
http://www.facebook.com/levon.barseghyan.923

Տելեգրամ. https://t.me/levonbars