Շիրակի մարզի մսագործների եւ մսավաճառներից բողոքի մասին

22 դեկտեմբերի, 2023 թ.

Շիրակի մարզի մսագործներն ու մսավաճառները հերթական անգամ էին եկել բողոքով Շիրակի մարզպետարան: Բողոքի էությունը հետեւյալն է: Պետությունը ընդունել է մսամթերքի անվտանգության համար կարգավարող նորմեր, ինչը հասկանալի եւ բնական է, եւ ինչը ենթադրում է, որ ՀՀ տարածքում վաճառվող մսամթերթը պիտի լինի ստուգված: Իսկ դրա լավագույն եղանակը լիցենզավորված սպանդանոցային մորթն է: Բայց պարզվում է մի քանի մարզերում սպանդանոցները եզակի են, բնակավայրերից հեռու են մինչեւ 80-90 կմ, իսկ Վայոց Ձորի մարզում հանրային ծառայություն մատուցող սպանդանոցներ ընդհանրապես չկան, կան միայն ներտնտեսային սպանդանոցներ, սեփական կարչիքների համար: Սննդի տեսչության հանրության կապերի հետ պատասխանատուն ասում է՝ թող տանեն մյուս մարզերում մորթեն, ետ բերեն միսը:

Տարբեր հաշվարկներով 80-120 կմ հեռավորությամբ սպանդանոց մորթի ենթակա անասունը հասցնելը, այնտեղ մորթել տալն ու վերադարձնելը, 1 կգ մսի գինը թանկացնելու է 500-1500 դրամ՝ կախված մորթի ենթակա անասունի քանակի: Շիրակի մարզի մսագործները եւ մսավաճառները պահանջում են կամ մոտակայքում գործող սպանդանոցներ (գոնե մինչեւ 15-20 կմ հեռավորությամբ), կամ շարունակելու են իրենց անհատական սպանդանոցային չլիցենզովորված գործունեությունը, իսկ դրան հետեւելու են տեսչության եւ ոստիկանության ռեյդները, վեճերը, աղմուկը, բողոքի ցույցերը եւ այլն: Պետական պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե կան 4-5 սպանդանոցներ Շիրակի մարզում, սակայն դա սուտ է, կա մեկը գործող՝ Հայկաձոր գյուղում, մարզի ծայր հարավ-արեւմուտքում, որը մեկ կամ մի քանի անասունի համար մեքենա չի ուղարկում հեռավոր բնակավայրեր, ուղարկելիս էլ, այնպիսի վճար է պահանջում, որ մորթը դառնում է ոչ շահեկան:

Մսագործները համարում են, որ, եթե մասնավոր ներդրողները չեն կամենում սպանդանոցներ հիմնել մարդաշատ բնակավայրերի հարեւանությամբ, պետոթյունը պարտավոր է ինքը ստեղծել այդպիսիք եւ ոչ թե ստիպել մսագործներին՝ կատարել փոխադրման ծախսերը եւ թանկացնել մսի գինը 20-60 տոկոսով:
__________________________________________________________________________________________
Այս հաղորդաշարը Լեւոն Բարսեղյանի կարծիքի ու մեկնաբանությունների հիման վրա պատրաստված հաղորդումների շարք է: Հեղինակի կարծիքը կարող է համընկնել ձեր կարծիքին, կարող է եւ չհամընկնել ոչ մեկի կարծիքին: Բազմակարծությունը ժողովրդաիշխանության հիմքերից է:

Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք հաղորդումը, կարող է օգտակար լինել: Գրեք ձեր կարծիքներն ու առաջարկությունները հաղորդումների մասին:
Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք հաղորդումը, կարող է օգտակար լինել:

Եթե ուզում եք օժանդակել հաղորդման արտադրությանը, ծանոթացեք.

Հեղինակը կուսակցական չէ, չի եղել, հավես էլ չունի լինելու, պետական պաշտոններ չի զբաղեցրել եւ ցանկություն չունի զբաղեցնելու, մերժել է պաշտոններ զբաղեցնելու բոլոր առաջարկությունները: Եղել է Գյումրու ավագանու անդամ 2012-2021 թթ.: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ. https://levontv.am/about-us/

Հաղորդաշարի արտադրությանն օժանդակելու համար կարող եք նվիրատվություններ կատարել հետեւյալ հաշվեհամարին կամ քարտին: Հանրային հաշվետվություններ կլինեն եռամսյակային պարբերականությամբ:

Փոխանցումները կարող եք անել հետեւյալ հաշվեհամարներին.
⦁ ՀՀ դրամ. 1570 0231 4472 0600
⦁ Եվրո. 1570 0231 4472 0146
⦁ ԱՄՆ դոլար. 1570 0231 4472 0201

Բանկային քարտին.
⦁ 4083 0700 1006 5410 (LEVON BARSEGHYAN) Ամերիաբանկ
⦁ 5406 6100 0004 5281 (LEVON BARSEGHYAN), Ինեկոբանկ

Շնորհակալություն հնարավոր աջակցության համար:
Լեւոն Բարսեղյան, Գյումրի, Կինո Էրեւանի մայլա
[email protected]
+37491821363