Մանկապարտեզ չլինելը Կապանի գյուղերը լքելու գլխավոր պատճառ

Հաղորդման ժամանակ քննարկում ենք այն, թե ի՞նչ խնդիրներ ունեն մանկապարտեզները Սյունիքի մարզում, ինչպե՞ս են պատկերացնում հյուրերը Հայաստանում մանկապարտեզների անմատչելիության խնդրի լուծումը: Ներկաներն առանձնացրել են մանկապարտեզներում ապաստարանների կառուցման, մասնագետների պակասի խնդիրները: Նաև նշել, որ Կապան համայնքի բնակավայրերի մեծ մասը չունի մանկապարտեզ կամ նախակրթարան, այդ իսկ պատճառով, երբ գյուղերում երեխաները դառնում են մանկապարտեզի տարիքի, ընտանիքները լքում են բնակավայրը, տեղափոխվում այնտեղ, որտեղ կենսապայմաններն ավելի լավն են:

Այս և այլ խնդիրների շուրջ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը զրուցում է Քաջարանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի պետ Գայանե Համազասպյանի, Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Մարի Թևոսյանի, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանի և Քաջարան համայնքի բնակիչ Վահե Մխիթարյանի հետ:

Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան։
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: