Մանկապարտեզների հասանելիությունը Արմավիրի մարզում

Քննարկում ենք այն, թե որքանով է հասանելի նախադպրոցական կրթությունը Արմավիրի մարզի համայնքներում ապրող երեխաներին: Քանի՞ բնակավայրում մանկապարտեզ չկա և քանի՞ բնակավայրում երեխաները մանկապարտեզի հերթի են սպասում: Արմավիրի մարզի 49 բնակավայրում հիմա մանկապարտեզ չկա, դրանցից 34-ում երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար տարբեր ծրագրեր են իրականացվում:

Հաղորդման բանախոսներն են՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը, Արմավիր համայնքի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Աֆրիկյանը, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան։
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: