Օրեր առաջ ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման ընթացակարգերը։ Նախագծի կիրառման արդյունքում գործադիրն ակնկալում է բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացում, բիզնեսի եկամուտների աճ, նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում։
Բանախոսներ՝
Գագիկ Մազմանյան՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ
Արամայիս Հայրապետյան՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Գայանե Գեւորգյան՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպական ﬕության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական ﬕության տեսակետները:
Քննարկումն իրականացվել է «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: