«Լ.Բարսեղյանի հարցազրույցը ռուսական ալիքների հեռարձակման մասին.18.12.2023»

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մի քանի օր առաջ նախաձեռնել էր ՀՀ-ՌԴ հաղորդումների հեռարձակման մասին 2020 թ դեկտեմբերին երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտման մասին աշխատանային քննարկում ՌԴ պաշտոնյաների հետ: Դա նախատեսված էր նույն համաձայնագրով եւ կիրառվելու էր վեճերի քննարկման համար: Այդ համաձայնագրի ստորագրումից հետո առաջին անգամ է Հայաստանը մնան բան նախաձեռնել, չնայած մի քանի տասնյակ առիթ եւ հիմք է ունեցել այդ ավելի վաղ անելու համար:

Այդ հանդիպում քննարկումից հետո ՀՀ ԲՌԱ-ն հայտարարեց, թե ռուսական կողմը ընդունել է խախտումների փաստը: Սակայն շատ չանցած ՌԻԱ-Նովոստին հաղորդեց, թե դա այսպես չէ՝ հայկական կողմը խախտումների փաստ չի նարկայացրել: Մի քանի օր անց, այս հարցազրույցից քիչ առաջ, ԲՏԱ նախարարը հարցազրույցում ասաց, թե փաստեր ներկայացնելու կարիք չկար …:

1in.am-ի հետ հարցազրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը բացատրում է ԲՏԱ նախարարության գործողությունների թերությունները եւ սխալները, եւ, որ նախարարը, գուցե ուրիշ ոլորտների մասնագետ է, բայց այդ գործից գլուխ չի հանում:

Գրեք ձեր կարծիքներն ու առաջարկությունները հաղորդումների մասին: Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք հաղորդումը, կարող է օգտակար լինել:

Հեղինակի հարղորդաշարերի արտադրությանն օժանդակելու համար կարող եք նվիրատվությունները կատարել հետեւյալ հաշվեհամարին կամ քարտին.

Հաշվեհամարին.
⦁ ՀՀ դրամ. 1570 0231 4472 0600 Լեւոն Բարսեղյան

Բանկային քարտին.
⦁ 4083 0700 1006 5410 (LEVON BARSEGHYAN) Ամերիաբանկ
⦁ 5406 6100 0004 5281 (LEVON BARSEGHYAN), Ինեկոբանկ

Հետեւեք հեղինակի էջերին.

/ levon.barseghyan

/ levon.barseghyan.923

Տելեգրամ. https://t.me/levonbars