Ինչպե՞ս երեխաների համար ապահովել համահավասար մատչելիություն մանկապարտեզներում

Հայաստանում բավականաչափ խտրական է մանկապարտեզների հասանելիության հարցը: Երկրի մանկապարտեզահասակ երեխաների 1/3-րդը մանկապարտեզ հաճախում է անվճար, մյուս 1/3-րդը՝ վճարովի, իսկ մյուս 1/3-րդը մանկապարտեզ ընդհանրապես չի հաճախում, որովհետև կամ մոտակա 10-15 կմ հեռավորության վրա մանկապարտեզ չկա, կամ ընտանիքների համար մանկապարտեզի վճարը մատչելի չէ:

Այս և այլ խնդիրների շուրջ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը զրուցում է Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանի հետ:

Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան։
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: