Եղեգնաձորի մանկապարտեզների աշխատակիցների մրցույթներին մասնակցողներ չկան. աշխատավարձը ցածր է

Քննարկում ենք այն, թե Եղեգնաձոր համայնքում բնակվող երեխաներին որքանով է հասանելի նախադպրոցական կրթությունը: Համայնքում այժմ գործում է 8 մանկապարտեզ: Հաստատությունները համապատասխան աշխատակիցներով համալրելու խնդիր կա: Վայոց Ձորի մարզի քանի՞ բնակավայրում մանկապարտեզ չկա և քանի՞ բնակավայրում երեխաները մանկապարտեզի հերթի են սպասում:

Հաղորդման բանախոսներն են՝ Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գնել Դովլաթյանը, մանկապարտեզների տնօրեններ, դաստիարակներ:

Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան։
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: