«Եթե ամբողջ գյուղը դատարկվի, ես չեմ գնա… ամեն գնացողի հետ ցավ եմ ապրում»- Փոքր Սարիար գյուղի բնակիչ

Քննարկում ենք Աշոցքի բնակավայրերում ապրող կանանց հիմնախնդիրները, Աշոցքը Շիրակի մարզի համեմատաբար աղքատ համարվող համայնքներից է, որտեղ խնդիրները շատ են, հաճախ անլուծելի թվացող:
Ինչ ծրագրեր են իրականացվում Աշոցքի գյուղերում և ինչու է արտագաղթը մեծ չափերի հասել:

Հաղորդման հյուրերն են՝ Փոքր Սարիարի բնակիչ, 3 գյուղերի բուժքույր Անահիտ Ղազարյանը,
Ղազանչի գյուղի բնակիչ, Աշոցքի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Սիմավոնյանը եւ Աշոցք համայնքի ավագանու անդամ, Աշոցք գյուղի բնակիչ Մարգարիտ Դանիելյանը:

Հաղորդման հեղինակ՝ Կարինե Կազարովա
Պրոդյուսեր՝ Լեւոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդման ստեղծագործական խումբը շնորհակալություն է հայտնում Բաշգյուղի վարչական ղեկավար Տիգրանուհի Աղասյանին՝ հաղորդման կազմակերպմանն աջակցելու համար:

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: