Հաղորդման հյուրերն են Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը եւ Ախուրյանի համայնքապետի տեղակալ Վարդան Իկիլիկյանը։ Քննարկել ենք հետեւյալ հարցերը.
Անցած տարվա աշնանացան ցորենի համար պետական փոխհատուցման վիճակն ու խնդիրները:
Դադարեցվել է պետական սուբսիդավորմամբ վարկերի տրամադրումը ֆերմերային տնտեսույթուններին:
Ինչպե՞ս դա կարող է ազդել այս տարվա գյուղատնտեսական մթերքի արտադրության վրա:
Դադարեցվել է նաեւ պարարտանյութի պետական սուբսիդավորումը, անհայտ է, թե ինչ գնով է ներկրվելու պարարտանյութը, ինչպես դա կարղ է վնասել գյուղմթերքի արտադրությանը:
Պետական աջակցությամբ նաև սերմացու չի ներկրվելու այս տարի:
Արդյո՞ք անցած տարվա խնդիրը չի առաջանա ու սերմացուի պակասը չի զգացվի: Ոռոգման ջրի խնդրի ինչ կանպխատեսումներ կան:
Պետությունը հրաժարվում է սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորել զենիթային հակակարկտային ցանցերի կառուցումը:
Ցանքերի պաշտպանության համար առաջարկում է ապահովագրական համակարգը:
Թեև այն նոր է, բայց ինչքանո՞վ է այն իրեն արդարացնում:
Հաղորդման հեղինակ՝ Լեւոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Խորհրդատու՝ Արթուր Պապյան
Հաղորդաշարի օժանդակողներ՝
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ
«Սոմալի» պանդոկ
Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին:
Հաղորդման բովանդակությունը չի գրաքննվում:
Հետեւեք հեղինակի Ֆեյսբուքյան էջերին.
https://www.facebook.com/levon.barseghyan
https://www.facebook.com/levon.barseghyan.923
Տելեգրամ. https://t.me/levonbars