ԲՏԱ նախարարությունը հավես չուներ ռուսական պրոպագանդան սանձելու. փիղը երկնեց, բայց մուկ ծնեց

Լեւոն Բարսեղյանի LevON ալիքի արտադրությանն օժանդակելու համար կարող եք նվիրատվություններ կատարել հետեւյալ հաշվեհամարին կամ քարտին.

Հաշվեհամարին.
⦁ ՀՀ դրամ. 1570 0231 4472 0600 Լեւոն Բարսեղյան

Բանկային քարտին.
⦁ 4083 0700 1006 5410 (LEVON BARSEGHYAN) Ամերիաբանկ
⦁ 5406 6100 0004 5281 (LEVON BARSEGHYAN), Ինեկոբանկ

Երեք տարում առաջին անգամ ՀՀ ԲՏԱ նախարարությունը համարձակվեց Հայաստանում հեռարձակվող ռուսական պրոպագանդիստական ալիքների խախտումների կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել ՌԴ պաշտոնյաների հետ: Այդ աշխատանքային խումբը պետք է քննարկեր ՀՀ ինքնիշխանության, պետության ու պետականության դեմ պրոպագանդան ու միջոցներ ձեռք առներ նման դրսեւորումնեը վերացնելու եւ բացառելու համար:

Չնայած ամպագոռգոռ հայտարարություններին, ԲՏԱ նախարարությունը փաստացի ոչնչի չհասավ, հրապարակեց մի անատամ հայտարարություն այն մասին, թե ռուսական կողմը ընդունել է վերահեռարձակումների մասին հայ-ռուսական համաձայնագրի խախտումները: Դրան հաջորդեց ՌԻԱ-Նովոստիի հայտարարությունը, թե հայկական կողմը խախտումների մասին փաստեր չի ներկայացրել: Այսինքն շատ հավանական է, որ ռուսական պրոպագանդիստական մեքենան շարչունակելու է Հայաստանում աշխատել, իսկ հայկական որեւէ ԶԼՄ չի վերահեռարձակվելու ՌԴ տարածքում նույնիսկ առանց հակառուսական պրոագանդայի:

Գրեք ձեր կարծիքներն ու առաջարկությունները հաղորդումների մասին: Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք հաղորդումը, կարող է օգտակար լինել:

Հաղորդման հեղինակ՝ Լեւոն Բարսեղյան,
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան,
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան,
Խորհրդատու՝ Արթուր Պապյան, Հայկ Բարսեղյան,
Լրագրողներ՝ Կարինե Կազարովա, Լուսինե Մովսիսյան,
Պորդյուսեր՝ Մարտին Սուքիասյան:

Հետեւեք հեղինակի էջերին.

/ levon.barseghyan

/ levon.barseghyan.923

Տելեգրամ. https://t.me/levonbars