Քննարկում ենք, թե Արարատի մարզում նախադպրոցական տարիքի երեխաները ինչո՞ւ մանկապարտեզ չեն հաճախում: Ո՞րն է խնդիրը, որ հարյուրավոր երեխաներ զրկված են նախադպրոցական կրթությունից: Մարզի որոշ համայնքներում մանկապարտեզները քիչ են, որոշներում՝ դրանք ընդհանրապես չկան: Խնդրին առաջիկա տարիներին ինչքանո՞վ է հնարավոր լուծում տալ:
Հաղորդման բանախոսներն են՝ Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Արտաշատի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Խաչատրյանը, Մասիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ռուբեն Աթանեսյանը, Արարատի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Նելլի Հովհաննիսյանը, Վերին Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Միլենա Թամրազովան:
Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան
Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: