Խոսում ենք այն մասին, թե Եղեգնաձոր համայնքն ինչքանո՞վ է կարողանում համայնքում բնակվող երեխաներին հասանելի դարձնել նախադպրոցական կրթությունը: Համայնքի գյուղական բնակավայրերի մանկապարտեզներում թափուր տեղեր կան՝ հաճախող երեխաների պակաս, աշխատավարձերը ցածր են, վճարովի բուժօգնության ծառայությունների համար՝ անբավարար: Եղեգնաձորցիներն առաջարկում են, որ սոցիալական փաթեթից օգտվեն նաև մանկապարտեզների աշխատակիցները:
Հաղորդման բանախոսներն են՝ Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գնել Դովլաթյանը, Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Գոհար Պողոսյանը, մանկապարտեզահասակ երեխաների ծնող՝ Նանե Բագրատունին:
Հաղորդման հեղինակ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ՝ Լևոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Լրագրող՝ Կարինե Կազարովա
Խորհրդատու՝ Արթուր Պապյան
Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին: