«Աղետի գոտու վթարային շենքերի ճակատագիրը»

Հաղորդման հյուրերն են Գյումրիի համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, սեյսմակայուն շինարարության մասնագետ Հրաչյա Մուրադյանը: Չնայած նախնական համաձայնությանը, հաղորդմանը չմասնակցեց Շիրակի մազպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։ Հաղորդման ընթացքում քննարկեցինք Շիրակի մարզի վթարային շենքերի ճակատագիրը, վերականգնման կամ ամրացման հեռանկարները, տնակային տնտեսությունների ճակատագիրը:

Հաղորդման հեղինակ՝ Լեւոն Բարսեղյան
Օպերատոր՝ Տիգրան Գասաբյան
Ռեժիսոր եւ թողարկող՝ Արամ Խաչատրյան
Խորհրդատու՝ Արթուր Պապյան

Հաղորդաշարի օժանդակողներ՝
Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ
«Սոմալի» պանդոկ

Հաղորդման ընթացքում հնչող վերլուծությունները հեղինակինն են, դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել այլոց եւ օժանդակող կազմակերպությունների պաշտոնական տեսակետներին:

Հաղորդման բովանդակությունը չի գրաքննվում:

Հետեւեք հեղինակի Ֆեյսբուքյան էջերին.
https://www.facebook.com/levon.barseghyan
https://www.facebook.com/levon.barseghyan.923

Տելեգրամ. https://t.me/levonbars